Միջազգային

ԱՄՆ-ի և Վենեսուելայի պաշտոնյաները գաղտնի հանդիպել են Կատարում

ԱՄՆ-ի և Վենեսուելայի պաշտոնյաները գաղտնի հանդիպել են Կատարում

Վենեսուելայի ԱԺ նախագահ Խորխե Ռոդրիգեսը և ԱՄՆ ԱԱԽ արևմտյան կիսագնդի հարցերով ավագ տնօրեն Խուան Գոնսալեսը հանդիպել են Կատարի մայրաքաղաքում՝ քննարկելու հանրապետությունում տիրող իրավիճակը։ Այս մասին ուրբաթ հայտնել է իսպանական El País թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա խոսքով՝ գաղտնի հանդիպումը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ՝ Դոհայում, առանց միջնորդների կամ երրորդ անձանց ներկայության։ Ռոդրիգեսն ու Գոնսալեսը քննարկել են բանտարկյալների ազատ արձակումը և Վենեսուելայում քաղաքական կյանքի նորմալացման անհրաժեշտությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական