Միջազգային

Ֆրանսիայում կարգը պահպանելու համար 40.000 ոստիկան է ներգրավված

Ֆրանսիայում կարգը պահպանելու համար 40.000 ոստիկան է ներգրավված

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, որտեղ ոստիկանի կողմից դեռահասի գնդակահարությունից հետո բողոքի ակցիաներ են, փողոցների անվտանգությունն ապահովելու գործում կներգրավվի 40․000 ոստիկան։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 29-ին, հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը։ Միայն Փարիզում և նրա արվարձաններում կարգուկանոն կապահովեն 5000 ոստիկան։

Մեծ Փարիզի ագլոմերացիայի հասարակական տրանսպորտը ժամանակավորապես փոխել է իր աշխատանքային ժամերը․ այն կդադարի գործել տեղի ժամանակով 21.00-ին: Իշխանությունները դա բացատրել են անկարգությունների ֆոնին տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների և ուղևորների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական