Միջազգային

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 150 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ 150 մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայում 17-ամյա դեռահասի մահից հետո բռնկված անկարգությունների ֆոնին 150 մարդ է բերման ենթարկվել։

Երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Նանտում, Լիոնում, Լիլում, Թուլուզում և Վիրի-Շատիլոնում, բողոքի լայնածավալ ցույցերը հրահրվել են Նաել անունով երիտասարդ վարորդի մահվանից հետո։

Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը հայտնել է, որ գիշերային անկարգությունների ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 150 մարդ։ Հունիսի 27-ին Նանտում ոստիկանությունը կրակ է բացել մեքենայի վրա, որի վարորդը հրաժարվել է կատարել կանգ առնելու հրամանը։ Երիտասարդին գնդակահարած ոստիկանը բերման է ենթարկվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական