Միջազգային

Շոլցն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Շոլցն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունները։

Կողմերը քննարկել են նաև ռուսաստանյան վերջին զարգացումները և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը։ Էրդողանը նշել է, որ Շվեդիան քայլեր է ձեռնարկում ճիշտ ուղղությամբ, հատկապես՝ հակաահաբեկչական օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական