Միջազգային

ԱՄՆ-ն Լեհաստանին 15 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգեր կվաճառի

ԱՄՆ-ն Լեհաստանին 15 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգեր կվաճառի

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին 15 միլիարդ դոլարի (13,7 միլիարդ եվրո) չափով հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգերի վաճառքին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

Իր հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման շրջանակներում Լեհաստանը կգնի 48 Patriot կայանք, 644 հրթիռ, ինչպես նաև տարբեր սենսորներ, օժանդակ սարքավորումներ և պահեստամասեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական