Միջազգային

Իսրայելը Կիևին «Երկաթե գմբեթ» չի տա․ մտավախություն կա, որ այն Իրանը կստանա

Իսրայելը Կիևին «Երկաթե գմբեթ» չի տա․ մտավախություն կա, որ այն Իրանը կստանա

Իսրայելը «Երկաթե գմբեթ» տեսակի հակաօդային պաշտպանության համակարգ և այլ զինատեսակներ չի փոխանցում Ուկրաինային՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կստանա դրանք։ Այս մասին հինգշաբթի օրը հրապարակված The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

Նեթանյահուի խոսքով՝ Թեհրանն այնուհետ կկարողանա օգտագործել իսրայելական զենքերը հենց հրեական պետության դեմ․ «Իսրայելը խիտ բնակեցված երկիր է: Մեր զոհերի թիվն այնքան էլ մեծ չի լինում մեկ պատճառով. «Երկաթե գմբեթը» խոցում է հրթիռների 95%-ը, որոնք կարող են ավերել մեր բնակավայրերը: Եթե այս համակարգը հայտնվի Իրանի ձեռքում, միլիոնավոր իսրայելցիներ կմնան առանց պաշտպանության և կհայտնվեն վտանգի տակ»,- հավելել է վարչապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական