Միջազգային

Արևմուտքը փորձում է թույլ չտալ, որ Վրաստանը հօգուտ Ռուսաստանի շրջանցի պատժամիջոցները

Արևմուտքը փորձում է թույլ չտալ, որ Վրաստանը հօգուտ Ռուսաստանի շրջանցի պատժամիջոցները

Թբիլիսի ժամանած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումների առանցքային թեմաներն էին արևմտյան պատժամիջոցները և Վրաստանի տարածքով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մուտքի կանխումը, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի կողմից ռազմական նպատակներով։ 

Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը, ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցները համակարգող գրասենյակի ղեկավարը և այլոք հանդիպել են Վրաստանի իշխանությունների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ։

Կասկածներն ավելի է ուժեղանում այն փաստով, որ Վրաստան կատարած այցը հաջորդել է ԵՄ կողմից պատժամիջոցների 11-րդ փաթեթի ընդունմանը։ Այնտեղ առաջին անգամ հայտարարվեց պատժամիջոցները շրջանցելու համար երրորդ երկրներ ապրանքների մատակարարման և արտահանման սահմանափակումներ սահմանելու հնարավորության մասին։

ԵՄ-ն կդիմի նման սահմանափակումների՝ որպես վերջին միջոց, եթե այդ երկրների հետ բանակցելու փորձերը և անհատական միջոցները արդյունք չտան։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական