Միջազգային

Իսպանիայում 223 մլն եվրոյի կոկաին են առգրավել

Իսպանիայում 223 մլն եվրոյի կոկաին են առգրավել

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան կասեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղվում էր Հարավային Ամերիկայից Իսպանիա մեծաքանակ թմրանյութերի ներկրմամբ։ Այս մասին ասվում է իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։ 

Քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ առգրավվել է ավելի քան 6,5 տոննա կոկաին, որի արժեքը սև շուկայում կարող է գերազանցել 233 միլիոն եվրոն։ Իրավապահ մարմինները առգրավել են նաև գրեթե 1,5 միլիոն եվրո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական