Միջազգային

Airbus-ն առաջին անգամ Եվրոպայում վաճառել է ամբողջովին Չինաստանում հավաքված ինքնաթիռներ

Airbus-ն առաջին անգամ Եվրոպայում վաճառել է ամբողջովին Չինաստանում հավաքված ինքնաթիռներ

Աշխարհի առաջատար ինքնաթիռ արտադրող Airbus-ը առաջին անգամ եվրոպացի գնորդին վաճառել է չինական արտադրության ինքնաթիռ: Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Վաճառված A321neo ինքնաթիռը հավաքվել է Չինաստանի Տյանցզին քաղաքի գործարանում: Գնորդը հունգարական Wizz Air ընկերությունն է, որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցածրարժեք փոխադրողներից է:

A321neo-ն Airbus A320 ընտանիքի ամենամեծ ինքնաթիռն է: Այն կարող է տեղավորել 244 ուղևոր։ Airbus-ի Տյանցզինի գործարանը գործարկվել է 2008 թվականին և համարվում է ընկերության առաջին ամբողջական հոսքագիծը Եվրոպայից դուրս: 14 տարվա ընթացքում այս գործարանից դուրս են եկել A320 սերիայի ավելի քան 600 ինքնաթիռ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական