Պատժամիջոցների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն այսօր կժամանի Վրաստան։ Նա Վրաստանի իշխանությունների հետ կքննարկի միջազգային պատժամիջոցների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։
Պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար, դեսպան Ջիմ Օ՛Բրայենը և Միացյալ Թագավորության ԱԳՆ ներկայացուցիչ Կումար Այերը։ Հանդիպումներ կկայանան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների, ազգային բանկի ղեկավարության և դատախազության հետ։