ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը վերահսկում է Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենին։
Թրամփի խոսքով՝ Բայդենը ոչինչ չի անում Կուբայում Չինաստանի գործողությունների դեմ: «Պատճառը, որ նա չի ցանկանում որևէ բան անել, այն է, որ նա փոխզիջման է գնացել: Չինաստանը վերահսկում է նրան», - ասել է Թրամփը։
Թրամփը հայտարարել է նաև, որ եթե ինքը հաղթի ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրություններում, կպահանջի, որ Չինաստանը 48 ժամվա ընթացքում դուրս բերի ռազմական և լրտեսական սարքավորումները Կուբայից։