Միջազգային

«Վագներ»-ի ծանր ռազմական տեխնիկան փոխանցվում է բանակին

«Վագներ»-ի ծանր ռազմական տեխնիկան փոխանցվում է բանակին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Վագներ»-ի հաշվեկշռին գտնվող ծանր տեխնիկան անցնում է Զինված ուժերի ստորաբաժանումներին։

Նախօրեին Վ․ Պուտինն առաջարկել էր «Վագներ»-ի մարտիկներին՝ պայմանագիր կնքել ՊՆ կամ այլ իրավապահ մարմինների հետ, վերադառնալ ընտանիքներ կամ մեկնել Բելառուս․ «Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի. Կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա կլինի ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է Պուտինը։

Ինքը՝ Պրիգոժինը, ըստ որոշ տեղեկությունների, նույնպես արդեն Բելառուսում է։ Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի մերձակայքում գտնվող Մաչուլիշչի ռազմական օդանավակայանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական