Միջազգային

Գերմանական հետախուզությունը չի կանխատեսել Պրիգոժինի ապստամբությունը

Գերմանական հետախուզությունը չի կանխատեսել Պրիգոժինի ապստամբությունը

«Գերմանական կառավարությունը զարմացած է եղել Ռուսաստանում տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններից: Ըստ երևույթին, չի աշխատել վաղ նախազգուշացման համակարգը»,- գրում է Der Spiegel-ը: Դաշնային հետախուզական ծառայությունը կանցլերի գրասենյակին ապստամբության մասին հայտնել է միայն հունիսի 23-ի երեկոյան։ Իր հերթին, ըստ The Washington Post-ի, արդեն հունիսի կեսերին ԱՄՆ հետախուզական ծառայությունները տեղեկություններ ունեին այն մասին, որ Պրիգոժինը ծրագրում է բռնի գործողություն Ռուսաստանում:

Ինչպես գրում է Der Spiegel-ը, Գերմանիայի կառավարության մյուս կարևոր գերատեսչությունները տեղեկացվել են միայն հունիսի 24-ի առավոտյան: Այդ ժամանակ Պրիգոժինի ուժերն արդեն մտել էին Դոնի Ռոստով, որտեղ վերահսկողության տակ էին վերցրել ռազմական օբյեկտները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական