«ԵՄ-ն անընդհատ փնտրում և վերլուծում է, թե ինչպես կարող է Ռուսաստանը շրջանցել իր դեմ կիրառվող պատժամիջոցները»,- հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը՝ ժամանելով ԵՄ գործընկերների հետ հանդիպմանը։
Ուրբաթ օրը ուժի մեջ են մտել ԵՄ պատժամիջոցները, որոնցով սև ցուցակում են հայտնվել 71 ֆիզիկական և 33 իրավաբանական անձ: ԵՄ պատմության մեջ առաջին անգամ նոր փաթեթը ներառում է արտատարածքային սահմանափակումների սկզբունքը. ԵՄ-ն իրեն իրավունք է տվել սահմանափակումներ մտցնել երրորդ երկրների և նրանց բիզնեսների դեմ, եթե նրանք անտեսեն Ռուսաստանի դեմ սահմանափակումները։