Միջազգային

Ադրբեջանն ու Թուրքիան պլանավորում են միասին ԱԹՍ-ներ արտադրել

Ադրբեջանն ու Թուրքիան պլանավորում են միասին ԱԹՍ-ներ արտադրել

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են միավորել ուժերը անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա հավելել է, որ շուտով հանրությունը կտեղեկանա այս որոշման մասին։

«Հարցը վերաբերում է ոչ միայն նոր թռչող անօդաչու համակարգերի ձեռքբերմանը, այլ նաև դրանց համատեղ արտադրությանն ու այստեղ շահագործմանը»,- հավելել է երկրի պաշտպանության գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ մինչ օրս Ադրբեջանի և Թուրքիայի միջև բազմաթիվ համատեղ նախագծեր կան։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական