Միջազգային

Ավստրալիան Ուկրաինային կհաստկացնի 73 մլն դոլարի օգնություն

Ավստրալիան Ուկրաինային կհաստկացնի 73 մլն դոլարի օգնություն

Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի ֆինանսական օգնության ևս մեկ փաթեթ՝ 73,4 միլիոն դոլարի չափով։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզը երկուշաբթի ասաց, որ այդ միջոցները կուղղվեն ռազմական մեքենաների և զինամթերքի ձեռքբերմանը։ Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը երկուշաբթի օրը տարածել է կառավարության գրասենյակը։ 

Ուկրաինայի զինված ուժերին օգնության այս փաթեթի շրջանակներում կգնվի 70 միավոր զինտեխնիկա (ներառյալ 28 M113 զրահամեքենա, 14 հատուկ նշանակության մեքենա և 28 MAN 40M միջին բեռնատար), ինչպես նաև 105 մմ տրամաչափի հրետանային արկեր։ . Բացի այդ, 10 միլիոն ավստրալիական դոլար (6,7 միլիոն դոլար) կուղարկվի ՄԱԿ՝ Ուկրաինայի քաղաքացիներին մարդասիրական օգնության համար։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական