Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 10 տարում աճել է 23%-ով՝ 2011թ․ 240 միլիոնից 2021-ին հասնելով 296 միլիոնի։ Թմրամոլների թիվը նույն ժամանակահատվածում աճել է 45%–ով՝ հասնելով 39,5 միլիոնի։ Տվյալները ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) զեկույից են, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հունիսի 26-ին։