Միջազգային

Լավրովը մանրամասներ է պատմել Պրիգոժինի ապստամբությունից

Լավրովը մանրամասներ է պատմել Պրիգոժինի ապստամբությունից

Հունիսի 24-ի առավոտյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և առաջարկել նրան՝ օգնել խաղաղ ճանապարհով լուծել «Wagner»-ի և Եվգենի Պրիգոժինի հետ ստեղծված իրավիճակը։ RT-ի փոխանցմամբ՝ այս մասին խոսել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Պուտինի հետ հեռախոսազրույցում Լուկաշենկոն կոչ է արել կարգավորել իրավիճակը, ինչպես նաև «խուսափել մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենա, եթե ապստամբների ջոկատները շարունակեն շարժվել դեպի Մոսկվա», - ասել է Լավրովը։

«Լուկաշենկոյի առաջարկը ընդունվեց նախագահ Պուտինի կողմից, և դուք գիտեք դրա արդյունքը»,- հավելել է նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական