Երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի խորհուրդը հավանություն կտա Ուկրաինային եվրոպական ռազմական օգնության ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ համայնքի ԱԳ նախարարների ժամանելուն պես։
«ԵՄ խորհուրդը կհաստատի Ուկրաինային հավելյալ 3,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության հատկացումը», - ասել է Բորելը։
Բորելը նաև նշել է, որ, առավել քան երբևէ, կարևոր է ընդլայնել այդ օգնությունը, քանի որ «այն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթավերջին՝ Ռուսաստանում, ոչնչացնում է ռուսական իշխանությունը և ազդում նրա քաղաքական համակարգի վրա»: