Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել ԱՄՆ հետ բանակցությունների մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել ԱՄՆ հետ բանակցությունների մասին լուրերը

Իրանի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների վերսկսման մասին տեղեկատվությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։

«Մենք չենք հաստատում և չենք մեկնաբանում որոշ լրատվամիջոցների շահարկումները՝ կապված ԻԻՀ պատժամիջոցների վերացման շուրջ [ԱՄՆ-ի հետ] բանակցությունների վերսկսման հետ։ Իրանը միացել է բանակցային գործընթացին, որն ուղղված է ԻԻՀ ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը։ Մենք շարունակելու ենք մեր գործողությունները՝ բազմիցս հայտարարված ռազմավարության համաձայն»,- մեջբերում է նրա խոսքերը Fars News գործակալությունը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական