Հունաստանում այսօր առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
Ընտրողների ցուցակներում կա 9,92 միլիոն մարդ։
Հույները պետք է 4 տարի ժամկետով ընտրեն միապալատ խորհրդարանի 300 պատգամավորների։ 285 տեղ կբաշխվի երկրի 59 ընտրատարածքներում, 15-ը կընտրվեն համազգային ցուցակներով:
Ընտրություններին մասնակցում է 32 կուսակցություն և կոալիցիա։
Մասնակցությունը բարձրացնելու համար իշխանությունները շաբաթ օրը և ընտրությունների օրը չեղյալ են հայտարարել վճարովի ճանապարհներին ուղեվարձը:
Ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո կհայտարարվեն էքզիթ փոլերի տվյալները, իսկ առաջին պաշտոնական տվյալները սպասվում են ժամը 20.30-ին: