Համաշխարհային պատմության տարբեր շրջափուլերում եղել են ռազմական ապստամբություններ։ Radar Armenia-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը։
Նապոլեոն Բոնապարտ
Ե՞րբ՝ 1799 թվականի հոկտեմբեր: Եգիպտոսում հաջող ռազմական արշավից վերադառնալուց հետո։
Ո՞ւմ դեմ՝ 5 հոգանոց Դիրեկտորիայի։
Ինչպե՞ս՝ Նապոլեոնը կազմակերպել է հատուկ օրենսդրական նիստ, այնուհետև այն շրջապատել զորքերով, վերացրեց Դիրեկտորիան և իրեն նշանակել կոնսուլ: 5 տարի անց նա իրեն թագադրել է կայսր։
Գահակալության տևողությունը՝ 11 տարի։
Ֆրանցիսկո Ֆրանկո
Ե՞րբ՝ 1936 թվականի փետրվար: Կանարյան կղզիներից վերադառնալուց հետո։
Ո՞ւմ դեմ՝ Իսպանիայի կառավարության՝ ձախակողմյան կոալիցիայի գլխավորությամբ։
Ինչպե՞ս՝ կոչ է արել զինվորականներին տապալել կառավարությունը։ Իսպանիայի բանակային կայազորներն աջակցում էին նրան, բայց սկզբում հեղաշրջման փորձն ինքնին այնքան էլ հաջող չէր ընթանում։ Ֆրանկոն վերահսկում էր երկրի միայն 1/3-ը: Քաղաքացիական պատերազմը տևել է 3 տարի։
Գահակալության տևողությունը՝ 36 տարի։
Մուամար ալ-Քադաֆին
Ե՞րբ՝ 1969 թվականի սեպտեմբեր, երբ Իդրիս թագավորը գտնվում էր արտասահմանում՝ հանգստավայրում:
Ո՞ւմ դեմ՝ Լիբիայի միապետության:
Ինչպե՞ս՝ ռազմական տեխնիկան տեղակայել է խոշոր քաղաքներում, շրջապատել թագավորական պալատը և կառավարական շենքերը, անջատել կապը և ձերբակալել հիմնական պաշտոնյաներին: Երկու ժամվա ընթացքում գործնականում անարյուն հեղաշրջումն ավարտվել է։
Գահակալության տևողությունը՝ 42 տարի։
Ավգուստո Պինոչետ
Ե՞րբ՝ 1973 թվականի սեպտեմբեր՝ Չիլիի բանակի ղեկավար նշանակվելուց հետո։
Ո՞ւմ դեմ՝ նախագահ Սալվադոր Ալենդեի։
Ինչպե՞ս՝ միացել է իշխանությունների դեմ դավադրությանը։ Տանկերն ու զորքերը շարժվել են դեպի նախագահական պալատ, այնուհետ Պինոչետը հրամայել է երկու կործանիչ հրթիռներով ռմբակոծել պալատը։ Հարձակման ժամանակ Ալենդեն ինքնասպան է եղել։
Գահակալության տևողությունը՝ 17 տարի։