Wildberries-ը սկսել է հեռացնել «Վագներ»-ի խորհրդանիշներով ապրանքները։
Մոտ ապագայում նման ապրանքներն ամբողջությամբ կվերանան շուկայից, ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության աղբյուրը։
Ավելի վաղ Wildberries-ը հայտնել էր, որ իրենք ջանքեր են գործադրում կայուն, անխափան գործունեությունը ողջ Ռուսաստանում պահպանելու համար։ Ընկերությունը նշել է, որ թողարկման կետերը Ռոստովի և Վորոնեժի մարզերում շարունակում են գործել, գնորդները կարող են ստանալ իրենց պատվերները։ Միաժամանակ կերկարաձգվի թողարկման կետերով ապրանքներ ստանալու ժամկետը։