Իրավապահները Սանկտ Պետերբուրգում «Վագներ»-ի գրասենյակի մոտ հայտնաբերել են «գազել»՝ լցված փողի տուփերով։ Ներսում 4 միլիարդ ռուբլի կանխիկ գումար է եղել:
Պրիգոժինը հաստատել է, որ կանխիկ գումարն իրենն է։ Ենթադրաբար, այս գումարը պետք է ուղղվեր մարտիկների աշխատավարձի ֆոնդին և փոխհատուցեր զոհվածների ընտանիքներին։ «Ոչ մի ահավոր բան չկա, կանխիկ դրամ իսկապես գտնվել է»,- ասել Պրիգոժինը: