Միջազգային

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը ՌԴ տարածքում

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» տեղաշարժը ՌԴ տարածքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցված, բանակցություններ է վարել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագներ» ընկերության զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ 

«Սեղանին կա հանգուցալուծման հստակ ծրագիր, որը ենթադրում է նաև անվտանգության երաշխիքներ «Վագների» համար»,- ասված է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական