«Կազբեգի-Վերխնի Լարս անցակետի մոտ սահմանի երկու կողմերում ավտոմեքենաների երթևեկության աճ չկա: Վրաստանի ՆԳՆ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը»,- ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Նշվում է, որ այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։