Մենք հետ ենք շրջում մեր շարասյուները և հեռանում հակառակ ուղղությամբ։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո հայտարարել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
«Մեկ օրում մենք հասանք Մոսկվայից 200 կմ հեռու առանց արյուն թափելու։ Այժմ հասել է այնտեղ, որ կարող է ռուսական արյուն թափվել։ Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվություն, հետ ենք շրջում մեր շարասյուները և հեռանում հակառակ ուղղությամբ»,- ասել է նա։