Միջազգային

Պուտինը շուտով ուղերձով հանդես կգա

Պուտինը շուտով ուղերձով հանդես կգա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում հանդես կգա ուղերձով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, մոտ ժամանակներս Պուտինը հանդես կգա ուղերձով», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Վագներ» ռազմական խմբավորման և ՌԴ ՊՆ-ի հարաբերությունները լարվել են։ 

Պուտինի նախկին խոհարար, «Վագների» առաջնորդ Պրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ Շոյգուն որոշել է ոչնչացնել իր խմբավորումը։ Նա կոչ է արել մարդկանց ոտքի կանգնել ու վերջ տալ Շոյգուի «ամենաթողությանը»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական