2023 թվականի հունվար-մայիսին զուգահեռ ներմուծմամբ Ռուսաստան է ներմուծվել ավելի քան 37,3 հազար ավտոմեքենա․ ասվում է Otkrytie Auto-ի (Otkritie Bank-ի ավտոբիզնեսի միավոր) և Automarketolog ընկերության համատեղ ուսումնասիրության մեջ։
Միաժամանակ, ըստ վիճակագրության, աճել է նաև ուղղակիորեն Ռուսաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվը․ ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում դրանց թիվն աճել է 21%-ով՝ հասնելով 4,3 հազարի։