Ռուսաստանի պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանում օտարերկրյա կամ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող երեք օրինագծից բաղկացած փաթեթ։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 22-ին, հաղորդվում է խորհրդարանի ստորին պալատի կայքում։
Ըստ այդ փոփոխությունների՝ Ռուսաստանում կարգելվի ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությունը օտարերկրյա ՀԿ-ների գործունեությանը, եթե այդ կազմակերպությունները գրանցված չեն Արդարադատության նախարարության ռեգիստրում։ Հակառակ դեպքում կարող է առաջանալ վարչական պատասխանատվություն, իսկ կրկնակի իրավախախտման դեպքում, ինչպես նաև նմանատիպ հանցագործության համար դատապարտված լինելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն։