Միայն Ռուսաստանն ու Ուկրաինան գիտեն, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության հասնելու համար։ Հինգշաբթի նման կարծիք է հայտնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։
«Խաղաղության պայմանագիրը Ուկրաինայի հանձնում չէ, ներգրավված երկու կողմն էլ պետք է ինչ-որ բան ստանան: Միայն ռուսներն ու ուկրաինացիները գիտեն, թե ինչ է անհրաժեշտ խաղաղության հասնելու համար», - ասել է նա Հռոմում կայացած մամուլի ասուլիսում: