Առնվազն 31 մարդ է զոհվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Յինչուան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի պատճառ է դարձել հեղուկ գազի արտահոսքը քաղաքի կենտրոնական բնակելի թաղամասում գտնվող խորովածի ռեստորանում, հայտնում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը։
Ռեստորանի ևս յոթ այցելու ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ, նրանց օգնություն է ցուցաբերվում։