Միջազգային

Եվրահանձնաժողովը ՌԴ ակտիվները բռնագրավելու օրենսդրական հիմքներ է փնտրում

Եվրահանձնաժողովը ՌԴ ակտիվները բռնագրավելու օրենսդրական հիմքներ է փնտրում

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ մինչև ամառային արձակուրդների մեկնարկը ԵՀ փորձագետները կպատրաստեն իրավական առաջարկ՝ բռնագրավված ռուսական միջոցները Ուկրաինայի վերականգնման համար փոխանցելու վերաբերյալ։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար. «Հետևաբար, մինչև ամառային արձակուրդների մեկնարկը մենք իրավական առաջարկ ենք պատրաստում ռուսական ակտիվների փոխանցման վերաբերյալ»,- ​​ասել է ֆոն դեր Լեյենը մի քանի եվրոպական թերթերի տված հարցազրույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական