Միջազգային

Զելենսկին օրենքով արգելել է Ռուսաստանից և Բելառուսից գրքերի ներմուծումը Ուկրաինա

Զելենսկին օրենքով արգելել է Ռուսաստանից և Բելառուսից գրքերի ներմուծումը Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է երկիր ներմուծել և տարածել ռուսական և բելառուսական հրատարակչական արտադրանք։ Քաղաքացիներն այդ որոշումը նրանից պահանջել են նախագահի կայքում տեղադրված միջնորդագրի միջոցով։

«Ես ստորագրել եմ օրենքը։ Օրենքը ճիշտ եմ համարում»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Օրենքի տեքստը, ըստ Ուկրաինայի նախագահի, ուղարկվել է ԵՄ՝ լրացուցիչ գնահատելու համար, թե արդյոք դրա որոշ ​​նորմեր կարող են ազդել փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության առումով պարտավորությունների կատարման վրա:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական