Միջազգային

Նոր Զելանդիայի վարչապետը Սի Ցզինպինին դիկտատոր չի համարում

Նոր Զելանդիայի վարչապետը Սի Ցզինպինին դիկտատոր չի համարում

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքին, ով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին բռնապետ էր անվանել։ Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հինգշաբթի հեռարձակվել է Television New Zealand պետական ​​հեռուստաալիքի եթերում։

Հիփքինսը նշել է, որ ինքը ՉԺՀ-ի առաջնորդին բռնապետ չի համարում և համոզված է, որ «Չինաստանում կառավարման ձևը չինացի ժողովրդի ընտրությունն է»․ «Եթե նրանք ցանկանային փոխել կառավարման ձևն իրենց երկրում, դա նույնպես իրենց գործն է», - ասաց Հիփքինսը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական