ԵՄ իշխանությունները եկել են այն եզրակացության, որ չեն կարող օրինական կերպով բռնագրավել մոտ 200 միլիարդ եվրոյի ռուսական սառեցված ակտիվները․ չորեքշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր մոտ եղած փաստաթուղթը:
Գործակալության տվյալներով՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցերով ԵՄ աշխատանքային խումբը սառեցված ակտիվները բռնագրավելու «հուսալի օրինական ճանապարհ» չի տեսնում հենց միայն այն հիմքով, որ այդ ակտիվները ենթակա են սահմանափակող միջոցների։ Փոխարենը, ԵՄ-ն մտադիր է կենտրոնանալ այդ միջոցների ժամանակավոր օգտագործման վրա։