Միջազգային

Ինչպես է Չինաստանի նախագահ Սին դիմավորել Բլինքենին և ԱՄՆ նախորդ պետքարտուղարներին

Ինչպես է Չինաստանի նախագահ Սին դիմավորել Բլինքենին և ԱՄՆ նախորդ պետքարտուղարներին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ կազմակերպվել էր դիվանագիտական աննախադեպ արարողակարգով՝ ընդգծելու ամուր դիրքերից երկխոսության գնալու՝ Չինաստանի մտադրությունը։ 

Հանդիպման մասնակիցների վայրը պետք է ցուցադրեր Չինաստանի առաջնորդի գերակշռող ուժը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նստել էր ձվաձև սեղանի գլխին, իսկ Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների անդամները՝ միմյանց դիմաց, սեղանի կողմերում։ Այդպես ՉԺՀ-ի ղեկավարը ստեղծել էր իր գերակա ուժը ցուցադրող միզանսցեն։

ԱՄՆ պետքարտուղարների՝ Պեկին կատարած նախորդ այցելությունների ժամանակ նստատեղերի դասավորությունը բոլորովին այլ էր։ Մասնավորապես, 2018 թվականին կայացած հանդիպման ժամանակ Մայքլ Պոմպեոն և Սի Ցզինպինը նստել էին կողք կողքի՝ սեղանի դիմաց։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական