Սիրիայի հարցով 20-րդ միջազգային հանդիպումը, որն ընթանում է Ղազախստանի մայրաքաղաքում, վերջինը կլինի Աստանայի ձևաչափի շրջանակներում․ այս մասին լիագումար նիստում հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Կանատ Թումիշը։
«Մենք որոշեցինք Սիրիայի հարցով 20-րդ միջազգային հանդիպումը դարձնել վերջինը Աստանայի ձևաչափի շրջանակներում»,- ասել է նա։