2023թ․ հունվար-մայիսի արդյունքներով Վրաստանն ավելացրել է «հանդարտ» գինիների մատակարարումը Ռուսաստան և արտահանողների շարքում առաջ է անցել Իտալիայից։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով մաքսային տվյալները։
Նշված ժամանակամիջոցում Ռուսաստանը Վրաստանից ներկրվել է 24,15 մլն լիտր «հանդարտ» գինի, Իտալիայից՝ 23,36 մլն լիտր։ Այդ երկրներից ներկրումը տարեկան կտրվածքով աճել է համապատասխանաբար 63%-ով և 31%-ով։ Ռուսաստանին «հանդարտ» գինիների մատակարարման մեջ Վրաստանի մասնաբաժինը ծավալով կազմել է 19,1%, իսկ Իտալիան՝ 18,5%: