Եվրոպական օդանավ արտադրող Airbus-ը Լե Բուրժեի արվարձանում, Փարիզի ավիատիեզերական ցուցահանդեսի առաջին օրը, պայմանագիր է ստորագրել հնդկական Indigo ավիափոխադրողի հետ՝ A320neo շարքից 500 ինքնաթիռի վաճառքի համար: Սա ավիափոխադրումների պատմության մեջ ամենամեծ անհատական պատվերն է։
2019թ. հնդկական Indigo ավիաընկերությունն Airbus-ից արդեն պատվիրել է նույն մոդելի 300 ինքնաթիռ։ Ընդհանուր առմամբ, ավիաընկերությունը մտադիր է եվրոպական ավիաարտադրողից գնել գրեթե 1000 ինքնաթիռ, որոնցից 480-ը՝ մինչև այս տարվա վերջ։ Հունիսի 19-ին պատվիրված ինքնաթիռների մատակարարումը կսկսվի միայն 2030թ.։
Միաժամանակ, Airbus-ը և Indigo-ն չեն նշել պայմանագրի գումարը։