Իրանն ու Ուզբեկստանը կիրակի՝ հունիսի 18-ին, մի շարք համագործակցության համաձայնագրեր են ստորագրել։ Խոսքը գնում է առևտրի, տրանսպորտի, դեղագործության, ապահովագրության, տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համաձայնագրերի մասին։
Փաստաթղթերը Թեհրանում ստորագրվել են երկու կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից՝ Իրանի և Ուզբեկստանի նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Շավքաթ Միրզիյոևի ներկայությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կենտրոնական Ասիան Իրանի հետ կապող ամենակարճ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքների օգտագործմանը։