ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ երկուշաբթի օրը Պեկին կատարած բացառիկ այցի երկրորդ և վերջին օրվա սկզբում, որի նպատակն էր կանխել հակառակորդ տերությունների միջև առկա բազմաթիվ տարաձայնությունները:
Բոլորի ուշադրության կենտրոնում այն հարցն է՝ արդյո՞ք Բլինքենը օրվա ընթացքում կհանդիպի նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, ինչն, ըստ լավատեղյակ աղբյուրների, հնարավոր է, բայց դեռ պետք է հաստատվի պետդեպարտամենտի կամ չինացի պաշտոնյաների կողմից:
Ակնկալվում է, որ Բլինքենը կհանդիպի նաև Չինաստանի առողջապահության, ավտոմոբիլային և զվարճանքի արդյունաբերության ոլորտներում աշխատող ամերիկացի գործարարների հետ՝ ավելին իմանալու Չինաստանի բիզնես միջավայրի մասին: