Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը կարող է երկար շարունակվել:
«Մենք պատրաստվում ենք դրան, և դրա հիման վրա ճշգրտում մեր քաղաքականությունը»,- ասել է Օլաֆ Շոլցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում՝ հավելելով, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։