Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Երկու երկրների դեսպանատներն ու հյուպատոսությունները կսկսեն աշխատել երկուշաբթի՝ հունիսի 19-ից։ Այս մասին հայտնում է Կատարի ԱԳՆ-ն։