Ամերիկյան Intel ընկերությունը համաձայնագիր է կնքել Գերմանիայի կառավարության հետ՝ երկրի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում 10 մլրդ եվրոյի չափով սուբսիդիաներ ստանալու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ ընկերության ղեկավար Պետ Գելսինգերը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համապատասխան փաստաթուղթը կստորագրեն երկուշաբթի օրը։
Սկզբում Intel-ը նախատեսում էր օգտագործել 6,8 միլիարդ եվրո գերմանական կառավարության սուբսիդիաները Մագդեբուրգում գործարան կառուցելու համար: Հետագայում ձեռնարկության շինարարությունը հետաձգվեց ավելի ուշ՝ տնտեսական դժվարությունների պատճառով։ Գործարանի գործարկումը ներկայումս նախատեսված է 2027 թվականին։