«Ուկրաինական ուժերը շարունակում են իրենց հակահարձակումը Զապորոժիեի շրջանում։ Ուկրաինայի զորքը մտել է Պյատիխատկի բնակավայրի արևմտյան հատված», - ասվում է պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծական ակնարկում: Ուկրաինական ուժերը առաջ են շարժվել Կրեմեննայից 30 կմ դեպի հարավ։
Մեկնաբանելով զլմ-ների վերջին հաղորդագրությունները, թե Ուկրաինան դադարեցնում է հարձակումը, ISW փորձագետները հիշեցրել են իրենց նախկին նկատառումը, որ Ուկրաինան հակահարձակմանը դեռևս չի տրամադրել հասանելի ուժերի մեծ մասը և դեռ չի սկսել գործել ողջ թափով: «Օպերատիվ դադարները խոշոր հարձակողական գործողությունների ընդհանուր հատկանիշն են, և այս դադարը չի նշանակում Ուկրաինայի հակահարձակման ավարտ», - ասվում է ISW զեկույցում: