Մոլդովայի դատարանը ընդդիմադիր «Շոր» կուսակցությունը ճանաչել է անօրինական։ Կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը վտանգավոր նախադեպ է անվանել Մոլդովայի սահմանադրական դատարանի որոշումը՝ կառավարության խնդրանքով արգելել կուսակցության գործունեություն։
«Շոր» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի մարդու իրավունքների եվրոպական դատարանում։