Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են արմատական ակտիվիստի, որը կասկածվում է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կատարելու մեջ, այս մասին հայտնել է Parisien թերթը:
Թերթի տեղեկություններով՝ խոսքը ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ Ֆրանսիայի նախագահն այցելել էր Դու դեպարտամենտ՝ երկրում Ստրկության վերացման 175-ամյակի կապակցությամբ: Նախագահի մասնակցությամբ միջոցառման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի քանի օր առաջ, և տեղում հավաքվել են նրա քաղաքականության, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները: Ցուցարարները նույնիսկ փորձել էին ճեղքել շղթան, ինչի պատճառով ժանդարմները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, գրում է Parisien-ը։
Միջոցառման ավարտից հետո 20-ամյա ակտիվիստը Մակրոնի ուղղաթիռի վրա ծխային ռումբ է արձակել: Հետաքննության արդյունքում պարզվել է հանցագործի ինքնությունը, որից հետո նրան ձերբակալել են նրա տան մոտ և կալանավորել։
Ինքը՝ ձերբակալվածը, չի հերքել իր արարքը և հայտարարել է, որ ցանկացել է այդ կերպ հասկացնել Մակրոնին, որ երկրի բնակիչները համաձայն չեն նրա քաղաքականության հետ: