Միջազգային

Աֆրիկյան երկրների առաջնորդները Պուտինի հետ կքննարկեն Ուկրաինայի հարցը

Աֆրիկյան երկրների առաջնորդները Պուտինի հետ կքննարկեն Ուկրաինայի հարցը

Աֆրիկյան վեց առաջնորդներ ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Այս մասին հայտնել է նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը, նրա խոսքը մեջբերում է  ТАСС-ը։ Նման հայտարարություն նա արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայտնի է, որ Պուտինի հետ հանդիպում են ծրագրել ՀԱՀ նախագահը, Կոմորյան կղզիների առաջնորդը և Աֆրիկյան միության նախագահը, Կոնգոյի Հանրապետության նախագահը, Ուգանդայի նախագահը, Սենեգալի ղեկավարը և Զամբիայի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ կողմերը միմյանց կներկայացնեն Ուկրաինայում իրավիճակի իրենց տեսլականը:

Մինչ Ռուսաստան այցը աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական