Միջազգային

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել

Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպան է եղել

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է ադրբեջանցի սահմանապահի մահվան մասին։ Նշվում է, որ Փարվիզ Հաջիևը ինքնասպանություն է գործել՝ հրազենով կրակելով ինքն իր վրա։ 

Նշվում է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ կապ չունեցող պատճառներով։
 
«Փաստի առթիվ դատախազության աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են քննչական միջոցառումներ»,- ասված է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական